Քլովիս քաղաքում գտնվող Չարլի Քեյանի անվան հայկական դպրոցը, որը շրջանի միակ հայկական դպրոցն է, գրավում է ոչ միայն Կալիֆորնիայի աշակերտների և ծնողների ուշադրությունը, այլև ողջ աշխարհի, հայտնում է ABC30-ը:
Դպրոցի տնօրեն Քեթրիս Շամլինը նշում է․ «Ինձ զանգում են աշխարհի տարբեր երկրներից, տարբեր նահանգներից և քաղաքներից: Մարդիկ պատրաստվում են այստեղ տեղափոխվել այս դպրոցը հաճախելու համար»։
Յուրաքանչյուր աշակերտ, բացի կարդալուց և թվաբանությունից, հաղորդակից է դառնում Հայաստանի մշակույթին խոհարարության, երաշտության և պարերի միջոցով:
Մինչև մանկապարտեզի դասընթացի ավարտը նրանք սովորում են գրել և կարդալ հայերեն: «Այստեղ բոլորը սովորում են խոսել, կարդալ և գրել հայերեն: Մենք դասավանդում ենք ինչպես արևելահայերեն, այնպես էլ արևմտահայերեն », - ասել է Շամլինը:
Նշենք, որ դպրոցն ունի շուրջ 15 ուսուցիչ, իսկ դպրոցի 114 աշակերտների 90 տոկոսը հայեր են: