ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է.
«Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների՝ (/http://www.ilur.am/news/view/67946, html http://www.ilur.am/news/view/68004.html/) Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից հայտնում են, որ բացառությամբ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակով ընտրված անկուսակցական պատգամավոր Գրիգոր Ավալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից և ոչ ոք իր մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել:
Գրիգոր Ավալյանը, օգտվելով Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից և իրավունքներից, ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, ապա նրանք վայր չեն դրել մանդատը և չեն էլ պատրաստվում:
Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են և անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու և որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին և համոզմունքերին համապատասխան»:
Այս մասին հայտնում է Panorama.am-ը