Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անհատների կողմից մայիսի 5-ին արված հայտարարություններին՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում է բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններ կառուցելու և պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ է կարծիքին, որոնք հնչեցվել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից»: