Բուքմեյքերները հրապարակել են «Եվրատեսիլ 2018-ի» ֆավորիտների նոր կանխատեսումները: Առաջին տեղում Իսրայելի ներկայացուցիչ Նեթթա Բարզիլայն է: Ինչպես տեղեկացնում է eurovision.korrespondent.net-ը այսօրվա դրությամբ նրա տեսանյութը գրեթե մեկ միլիոն դիտում ունի, իսկ կատարողին սկսել են կոչել «Իսրայելի նոր գաղտնի զենք»:
Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի Еquinox խմբի ներկայացուցիչներն են «Bones» երգով:
Առաջատարների եռյակում է նաև չեխ երգչուհի Միկոլաս Ջոզեֆը « Lie to Me» կատարմամբ: