Թուրքիայի հարավ-արևելյան Շրնաք նահանգում պիկնիկի դուրս եկած դպրոցականների խումբը կայծակի հարվածի տակ է ընկել։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղվելով թուրքական Demokrathaber կայքին:
Շրնաք նահանգի Սիլոփիի շրջանում աշակերտները դաշտում պիկնիկ անելու ժամանակ հայտնվել են կայծակի հարվածների տակ։ Կայծակի հարվածից 12 աշակերտ է տուժել։ Դեպքի վայր կանչված շտապօգնության մեքենաները վնասվածքներ ստացած աշակերտներին տեղափոխել են հիվանդանոց։