Լիբանանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու: Այս մասին NEWS.am-ին են հայտնել Լիբանանի ՀՅԴ կուսակցության ընտրական գրասենյակից:
Նշվում է, որ ՀՅԴ-ն առաջադրել է 4 թեկնածու, իսկ մնացած 4 թեկնածուներին առաջադրել են Ռամկավար և Հնչակյան կուսակցություններից:
Նշենք, որ Լիբանանում խորհրդարանական ընտրություններն այսօր են անցկացվում: 12 ժամ տևող ընտրությունների արդյունքում, Լիբանանի ժողովուրդն ընտրելու է 128 պատգամավորի: