Իսրայելը թույլ չի տա իր հյուսիսային սահմաններին «թշնամական իրանական ռազմական ներկայություն»: Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է կառավարության նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նեթանյահուն Սիրիայում Թեհրանի ռազմական ներկայության ամրապնդումը գնահատել է որպես Իսրայելի դեմ ուղղված գործողություններ: Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից իրանցի ուժայինները հակամարտության գոտի են տեղափոխում հարձակողական և պաշտպանական զենք, այդ թվում՝ հարվածային «անօդաչուներ», հակաօդային պաշտպանության միջոցներ և «հող-հող» դասի հրթիռներ:
«Մենք լի ենք վճռականությամբ կանգնեցնելու մեր դեմ իրանական ագրեսիան, նույնիսկ եթե դա հակամարտություն նշանակի: Ավելի լավ է հիմա, քան երբեք»,- ասել է Նեթանյահուն:
Նա հավելել է, որ Իսրայելը չի ձգտում իրավիճակի սրմանը, սակայն «ցանկացած սցենարի պատրաստ է»: Նրա խոսքով՝ «ժամանակին գործելու» անպատրաստ երկրները հետո իրենց սխալների համար բարձր գին են վճարում: