Իրաքի ՌՕՈՒ-ն հարվածների շարք է հասցրել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Իրաքի վարչապետ, երկրի ԶՈՒ հրամանատար Հեյդար ալ Աբադիի մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ շուրջկալի թիրախ է դարձել Սիրիայի հյուսիս-արևելյան ահաբեկիչների հրամանատարությունը: Գործողության անցկացման հրամանը տվել է Իրաքի վարչապետը: