Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շահագրգռված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «պատմական և ռազմավարական երկխոսության» զարգացմամբ: Այս մասին նա հայտարարել է կիրակնօրյա Le Journal du Dimanche պարբերականի հետ հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես ցանկանում եմ Վլադիմիր Պուտինի հետ պատմական եւ ռազմավարական երկխոսություն վարել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
«Ինձ համար Ռուսաստանը Եվրոպայում է գտնվում, նույնիսկ եթե երբեք ծանոթ չի եղել այն ժողովրդավարությանը, որի պայմաններում մենք ապրում ենք»,- ասել է Մակրոնը: