Ֆրանսիան այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա

17:08     7 մայիսի, 2018

Ֆրանսիան այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի վրա: Այս մասին «Коммерсант» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը:

«Սիրիացի ժողովրդի փոխարեն մենք չենք որոշելու, սակայն Բաշար Ասադի հրաժարականի պահանջի մասին այլևս խոսք չի գնում», - հայտատարել է դիվանագետը:

Նրա խոսքերով՝ «Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի ժամանակ ձևակերպված գաղափարը, որին հավանություն էր տվել նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը, ենթադրում էր սահմանադրական հանձնաժողովի ձևավորում, որը պետք է զբաղվեր նոր սահմանադրության մշակմամբ»: «Սիրիական վարչակարգը դեռևս դրանով չի զբաղվում», - նշել է Բերմանը:

 


© armedia.am