ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելը կարող է հանգեցնել պատերազմի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում։
«Սա նշանակում է, որ մենք բացում ենք Պանդորայի արկղը, կարող է պատերազմ սկսվել»,- ասել է Մակրոնը:
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը կասկածանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը ձգտում է նոր հակամարտություն բռնկել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մայիսի 12-ից ոչ ուշ հայտնել դո՞ւրս է գալիս ԱՄՆ-ը գործարքից, թե՞ ոչ: