Անկարայի հին հայկական գերեզմանոցի վրա է կառուցվել առաջին մեջլիսի շենքը: Այդ մասին հայտնում է Akunq.net-ը` վկայակոչելով Սաիթ Այաշլըօղլուի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարը, որում ներկայացված է 1718 թ. Անկարան:
Աղբյուրի համաձայն` 18-րդ դարում Անկարայում ապրել է 40 հազար թուրք, 5 հազար հայ և 600 հույն բնակիչ: Հայկական գերեզմանոցը երևում է նկարի ձախ կողմում: