Լրագրող Միխայիլ Լեոնտևի տեսակետը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին Կրեմլում համարում են անհաջող: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով Լեոնտևի հայտարարությունն որևէ կապ չունի և չի կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի պաշտոնական գծի հետ:
«Ինչպես նաև դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ ընդհանուր բան բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք Ռուսաստանը պատմականորեն ունի հայ ժողովրդի նկատմամբ», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ լրագրողի հայտարարությանը չարժե ուշադրություն դարձնել:
Հիշեցնենք, ապրիլի 26-ին և մայիսի 6-ին քաղաքական մեկնաբան Միխայիլ Լեոնտևը և հաղորդավար Միխայիլ Յուրևը խիստ ոչ կոռեկտ են արտահայտվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին «Комсомольская правда» ռադիոյի եթերում: