Ռուսաստանի Արտակարգ դրությունների չեզոքացման կառավարական հանձնաժողովը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ սահմանել է հատուկ հակահրդեհային ռեժիմ, հայտնում է «Известия»-ն:
Նշվում է, որ հատուկ ռեժիմի շրջանակներում տեղական իշխանությունները պետք է ապահովեն խարույկներ վառելու և խոտերն այրելու արգելքի իրականացումը: Շրջանների մեծ մասում կարգելվի նաև խորոված պատրաստելը պիկնիկների ժամանակ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը: