Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Սիրիայում պատերազմի ավերածությունների վերականգնման համար անհրաժեշտ է 200-400 մլրդ դոլար:
«Ինչո՞ւ գումարը հստակ չէ: Որովհետև մի շարք շրջաններ դեռևս գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ», - նշել է Ասադը:
Նշենք, որ արևմտյան երկրների մեծ մասը հայտարարում է, որ Սիրիայի վերականգնման համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի միայն քաղաքական կարգավորման գործընթացի սկսվելու դեպքում: