ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Իրանի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու ծրագրեր ունի, որը պարբերաբար թարմացվում է։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Սենատի ասինգավորման կոմիտեի լսումների ժամանակ:
«Իրանական կողմի հայտարարությունների և «Մա՛հ Ամերիկային» սպառնալիքների պատճառով մենք պահպանում ենք այդ ծրագրերը: Մենք միշտ թարմացնում ենք դրանք», - հայտարարել է Մեթիսը:
Մեթիսը հավելել է, որ գերատեսչությունը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից դուրս գալու հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման հարցում չի անի։