Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը հայտնել է, որ Արցախի և Հայաստանի թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին, որը կրելու է «Գերհաղորդակցվող թանգարաններ․ նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը, հայտնում է Artsakhpress-ը:
Նա հավելել է, որ մայիսի 18-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունենալու նոր ձեռք բերված արցախյան ձեռագործ գորգերի ցուցահանդես, իսկ մայիսի 19-ին Արցախի պետական համալսարանում «Հայաստանի Հանրապետությունը և Արցախը 1918-1920 թթ.» թեմայով դասախոսություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: