Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ Ռուսաստանի իմաստուն ղեկավարությունը թույլ չի տա՝ երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել։ Այս մասին, ինչպես հայտնում է «Gazeta.ru»-ն, Սիրիայի նախագահը հայտնել է հարցազրույցի ժամանակ, որը տպագրվել է Sana գործակալության կողմից։
Պատասխանելով հարցին, թե չունի նա արդյոք մտավախություն, որ Սիրիայում երրորդ համաշխարհային պատերազմ կարող է սկսվել, Ասադը պատասխանել է.«Մտավախություն չունեմ մեկ պատճառով. բարեբախտաբար, Ռուսաստանում իմաստուն ղեկավարություն կա»։
Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայումս «ավելին են», քան սառը պատերազմը:
«Հույս ունեմ՝ ականատես չենք դառնա այդ երկու գերտերությունների ուղիղ հակամարտությանը, քանի որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից աշխարհի մյուս մասի համար»,-նշել է Ասադը։