Թուրքիայի մեջլիսի նախագահությունը մերժել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ օրենքի նախագծի մերժման մասին Փայլանին գրավոր տեղեկացրել է մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը՝ որպես մերժման հիմնավորում նշելով, որ Փայլանի ներկայացրած օրենքի նախագծի անվանման մեջ և տեքստում առկա են մեղադրանքներ Թուրքիայի Հանրապետության և թուրք ազգի պատմության և ազգի նկատմամբ, մասնավորապես, թուրք ազգը մեղադրվում է ցեղասպանություն գործելու մեջ: Քահրամանն ընդգծել է, որ նման արտահայտությունները վիրավորանք են երկրի հանդեպ և հակասում են ազգային գիտակցությանն ու պատմությանը:
Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ նախագիծը վերադարձվում է պատգամավորին անհարժեշտ ուղղումներ կատարելու համար: