Իրաքում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են տեղական ժամանակով 7.00-ին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրվելուց հետո երկրում ընտրություններն առաջին անգամ են անցկացվում:
Իրաքի օրենսդիր մարմնում ընտրվելու համար վերջին քվեարկությունն անցկացվել էր 4 տարի առաջ:
Իրաքի ԿԸՀ տվյալների համաձայն ընտրությանը կարող են մասնակցել 36 միլիոն բնակչությունից 24 միլիոնը: