Նիկարագուայի ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների նոր ալիքի հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Երկրի Մեդիան՝ հղում կատարելով Известия-ին:
2 երիտասարդ զոհվել է ոստիկանության կողմից Մանագուայի համալսարանների շենքերի վրա կատարած հարձակման հետևանքով, 55-ամյա մի տղամարդ էլ հրազենային վիրավորումներից հոսպիտալում է մահացել: Ապրիլից սկիզբ առած բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը տատանվում է 48-ից 64-իմիջև:
Նիկարագուայում բախումները սկսվել էին ապրիլին, երբ բնակիչները փողոց էին դուրս եկել՝ բողոքելով սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների դեմ: Ավելի ուշ երկրի նախագահ Դանիել Օրտեգանչեղարկել էր դրանք: Այժմ քաղաքացիները պահանջում են նախագահ Օրտեգայի հրաժարականը, ով երկիրը ղեկավարում է 1985թ-ից: