ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարար նշանակելու մասին:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Կենսագրական տվյալներ
Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966 թ. մարտի 20–ին Երեւանում։
Կրթություն
1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա,
1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ,
1991 թ. - Մագիստրոսի աստիճան Արեւմտաևրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։
1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։
1991 թ. - Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է Մագիստրոսի աստիճան Արեւմտաևրոպական քաղաքականության բնագավառում։
Աշխատանքային գործունեությունը
1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, ևրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն
1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1997-1998 թթ. - Առաջին ևրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1998-1999 թթ. - ևրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
2002 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։
2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից:
2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ևրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։
2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ևրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից:
2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):
Պարգեւնեեւ եւ կոչումներ
Արտակարգ եւ լիազոր դեսպան։
Մխիթար Գոշի մեդալ (2014)
Տիրապետում է Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երկու որդի։