Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո Իրանը մտադիր է վերջնագիր ներկայացնել գործարքի եվրոպական մասնակիցներին՝ պահանջելով վերջինիս պահպանման երաշխիքներ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:
Նրա խոսքերով՝ եվրոպական երկրներն ունեն 45-60 օր ժամանակ ներկայացնելու Իրանի շահերի պաշտպանության և ԱՄՆ-ի՝ գործարքից դուրս գալու հետևանքով վնասների փոխհատուցման անհրաժեշտ երաշխիքներ:
Պաշտոնյան նշել է, որ եթե գործարքի եվրոպացի մասնակիցները սահմանված ժամկետում չներկայացնեն պահանջվող երաշխիքները, Իրանը «հարկադրված որոշումներ» կընդունի: