Երուսաղեմի «Բայտար» իսրայելական ֆուտբոլային ակումբը ի նշան երախտիքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման համար կփոխի իր անունը «Բայտար Թրամփ Երուսաղեմ»-ով: Այս մասին ասվում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Երուսաղեմը 70 տարի սպասում էր միջազգային ճանաչման, քանի դեռ նախագահ Թրամփը չարեց համարձակ քայլ և ճանաչեց Երուսաղեմը՝ որպես Իսրայելի հավերժ մայրաքաղաք», - ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում: