Կանադայի Անգլիկան եկեղեցու ղեկավարը պատմության մեջ առաջին անգամ կին է լինելու: Այս մասին հաղորդում է NEWS.am-ը` հղվելով CBC News-ը:
Մելիսա Սկելթոնը կդառնա արքեպիսկոպոս և Յուկոն տարածքի Բրիտանական Կոլումբիայի նահանգի եկեղեցու միտրոպոլիտը: Նոր պաշտոնից բացի, նա կմնա Նյու Ուեսթմինսթեր քաղաքի թեմի եպիսկոպոսը:
«Ամենը, ինչ կարող եմ ասել այն է, որ ես Անգլիկան եկեղեցու առաջին կին միտրոպոլիտն եմ՝ ես Աստծուն շնորհակալ եմ նման հնարավորության համար»,- ասել է նա:
Սկելթոնը մեծացել է ԱՄՆ հարավում՝ փաստաբանների ընտանիքում: Նախկինում նա Proctor & Gamble և Tom's of Maine ընկերությունների առևտրային կառավարիչն էր: