Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

20:32     14 մայիսի, 2018

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով  նիստի ժամանակ:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ դրական արդյունքի դեպքում խորհրդի ընդլայնված նիստին կմասնակցի նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության ներկայացուցիչ:


© armedia.am