Ռուսաստանցի մարզիկ Փայլակ Գալոյանը շահել է տղամարդկանց ձյուդոյի Եվրոպայի գավաթը։
Ձյուդոիստը Instagram-ի իր էջում օգտատերերին ներկայացրել է իր ուրախությունը` նշելով, որ հաղթանակը նվիրում է Հայաստանին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Շատ շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են ինձ։ Իսկ ով դեմ է ինձ, ձեզ նույնպես շնորհակալություն, դուք ինձ ավելի շատ եք մոտիվացնում հաղթանակի։ 5 տարի միջազգային մրցույթներում չէի կարողանում դուրս գալ եզրափակիչ, երեկ ինձ աստծո օգնությամբ հաջողվեց հաղթել մրցակցիս։ Ես նվիրում եմ հաղթանակը իմ ժողովրդին, Հայաստանին», - լուսանկարի տակ գրել է Ռուսաստանի հավաքականի մարզիկը։