Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը լինի առանց քաղբանտարկյալների երկիր։ Այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, սակայն, նշել է, որ քաղբանտարկյալների հարցը պետք է լուծվի բացառապես օրինական մեթոդներով։
«Շատերը պատկերացնում են, թե այդ հայտարարությունից հետո պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք, ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ճանապարհ չէ. քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք իրավական գործիքների միջոցով»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև հավելել, որ զբաղվում է քաղբանտարկյալների հարցերով, որպեսզի օրինական միջոցներով ազատ արձակվեն և այս խնդրում որևէ տարընթերցում չպիտի լինի։