Եվրոպայի ու ԱՄՆ-ի հարաբերություններին հարված է հասցվել այն բանից հետո, երբ Վաշինգթոնը դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Գերմանական արհմիությունների կոնֆեդերացիայի համագումարում, Մերկելը հայտնել է, որ Եվրոպան աչք չի փակում Իրանի գործողությունների վրա, բայց համարում է, որ միջուկային համաձայնագիրը լավագույն ուղին է առաջխաղացման համար։