Իսրայելի դեսպան Էյթան Նայեն Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս նվաստացվել է Թուրքիայի անվտանգության ծառայության կողմից: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել հանել կոշիկներն ու բաճկոնը: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը նաև դիտավորյալ ստուգման վայր էր հրավիրել թուրք լրագրողներին:
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խոսքը «դեսպանի կանխամտածված նվաստացման» մասին է: