Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձության վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ավելի վաղ Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը ասել Է, որ համաձայնագիրը մաքսատուրքերի չեղարկում կամ ոչ տարիֆային արգելքների ավտոմատ նվազեցում չի նախատեսում: Այդուհանդերձ համաձայնագիրը թույլ կտա բարելավել Չինաստանի շուկա ԵԱՏՄ-ի ապրանքների մուտքի պայմանները՝ առևտրական ընթացակարգերի պարզեցման, թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաև առետրական համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրում առկա նորմերի միջոցով: