Բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ և դաշնակահար Էլթոն Ջոն ելույթով հանդես կգա արքայազն Հարրիի և Մեգան Մարկլի հարսանեկան արարողության ժամանակ, չնայած դեռ հայտնի չէ, արդյոք երգիչը եկեղեցում ելույթ կունենա, թե երեկոյան ընդունելության ժամանակ, գրում է NEWS.am-ը՝ հղվելով ՏԱՍՍ-ին:
Բրիտանացի երգիչն ու երգահանը եղել է 1997-ին զոհված արքայադուստր Դիանայի մտերիմ ընկերը։ Նաև նա աջակցել է արքայազն Հարրիին ու արքայազն Ուիլյամին Դիանայի մահից հետո։ Արքայադուստր Դիանայի հուղարկավորության ժամանակ նա կատարել է Candle in the Wind երգը: