Մայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Պաշտպանության նախարարը տեսակցել է ս.թ. մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, զրուցել նրա հետ, մաղթել շուտափույթ ապաքինում:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն առողջություն է մաղթել հոսպիտալում բուժվող զինծառայողներին, քննարկել նրանց բուժման ընթացքը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի բժիշկների հետ: