Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Հայաստանի նախկին նախագահ ու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ միայն ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու համար։
Այսօր այս մասին լրագրողներին ասաց հենց ինքը` Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք նա հանդիպել է Սերժ Սարգսյանին, քանի որ հիմա նրանք հարևաններ են:
«Մենք կարող ենք հանդիպել միայն եթե արցախյան հարցի վերաբերյալ տեղեկություն ստանալու անհրաժեշտություն լինի», - Փաշինյանի խոսքերը մեջբերում է Sputnik-Արմենիան։
Մայիսի 12-ից Փաշինյանն ընտանիքի հետ ապրում է կառավարության ղեկավարի համար նախատեսված պետական առանձնատանը։