ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:
«Պարոն Հարությունյանը երեկ մեզ հանդիպման ընթացքում հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին: Փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այսօր այդ որոշումը կկայացվի և մենք կնշանակենք ՊԵԿ նոր նախագահ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին գործունեության համար և շնորհավորեց ՊԵԿ նորանշանակ նախագահին: