Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայիսի 17-ին բանակցություններ են անցկացրել Սոչիում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ասադը Ռուսաստան էր ժամանել աշխատանքային այցով:
Բանակցությունների ժամանակ ընդգծվել է լիարժեք քաղաքական գործընթաց սկսելու համար հավելյալ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, քննարկվել են կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը:
Բանակցությունների ժամանակ Ասադը նշել է, որ Սիրիայում իրավիճակը գնալով կայունանում է, ինչը քաղաքական գործընթացի մեկնարկի համար հնարավորություններ է ստեղծում: