Հայրենիքի խաղաղ միավորման հյուսիսկորեական հանձնաժողովի նախագահ Լի Սոն Գվոնը հայտարարել է, որ Կորեայի Հանրապետության հետ բանակցությունները կարող են ընդհատվել, փոխանցում է Chosun Ilbo թերթը՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով:
«Քանի դեռ լուրջ իրավիճակը, որը հանգեցրել է Հարավի և Հյուսիսի միջև բարձր մակարդակի երկխոսության դադարեցման, չկարգավորվի, ոչ ոք ուղղակի դեմ առ դեմ չի նստի Հարավային Կորեայի ներկայիս վարչակարգի ներկայացուցիչների հետ», - հայտարարել է Լի Սոն Գվոնը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի և ԱՄՆ համատեղ զորավարժությունների պատճառով ԿԺԴՀ-ն չեղարկել էր Հարավային Կորեայի իշխանությունների հետ հանդիպումը: