Թբիլիսիի զբոսաշրջային գոտիները մայիսի 21-ից կհսկեն ոստիկանական հետիոտն պահակախմբերը: Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան:
Նախարարի խոսքերով՝ ոստիկանները պետք է ապահովեն կարգուկանոնը ամենամարդաշատ վայրերում և անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն զբոսաշրջիկներին:
2018 թվականին Վրաստանում ակնկալում են 8 մլն օտարերկրյա այցելու՝ այդ թվում 4.2 մլն զբոսաշրջիկ, ինչը համապատասխանաբար 7 և 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: