7 օր առաջնագծում. հակառակորդը հայ դիպուկահարների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց

13:11     19 մայիսի, 2018

Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 


© armedia.am