Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Բացի վերոնշյալ խախտումներից, սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: