Մայիսի 28-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության խորհրդակցությունների դահլիճում, անվճար հիմունքներով տեղի է ունենալու ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը (ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովը) «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» թեմայով, հայտնում է «Արցախպրես»-ը` հղում կատարելով Արցախի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ մասնակիցներին կսահմանվի համապատասխան քանակությամբ կրեդիտ:
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարություն կամ զանգահարել 047 94-44-02 հեռախոսահամարով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: