Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերով դատավորներին կոչ է արել շտապ ազատ արձակել նախագահի իրենց թեկնածու Սելահաթին Դեմիրթաշին, հայտնում է NEWS.am-ը:
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, թե կոնկրետ Էրդողանի հրահանգով է HDP-ի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը կալանավորվել և հենց նրա հրահանգով էլ կարող է ազատ արձակվել։