Այսօր՝ մայիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ նախիջևանյան ուղղությամբ, մարտական առաջադրանքի կատարման ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Թաթարով Ադըլ Ալի օղլուն:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով: