Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ նպատակ ունենալով՝ բարելավել դիրքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա», - գրել է նա:
Այսօր՝ մայիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ նախիջևանյան ուղղությամբ, մարտական առաջադրանքի կատարման ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Թաթարով Ադըլ Ալի օղլուն: