Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների մոտ 68 տոկոսը:
Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենայի խոսքերով՝ քվեաթերթիկների ավելի քան 92 տոկոսի հաշվումից հետո Նիկոլաս Մադուրոն ստացել է 5 մլն 823 հազար 718 ձայն, ընդդիմադիր թեկնածու Էնրի Ֆալկոնը՝ 1 մլն 820 հազար 552 ձայն, ինժեներ Ռեյնալդո Կիխադան՝ 1մլն 820 հազար 552 ձայն, իսկ նախկին հոգևորական Խավիեր Բերտուչին՝ 925 հազար ձայն:
Այսպիսով, Մադուրոն պետության ղեկավարի պաշտոնում կմնա մինչև 2025 թվականը: