Հունաստանում Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների ժամանակ ծեծել են Սալոնիկի 75-ամյա քաղաքապետ Յանիս Բուտարիսին, հայտնում է The Washington Post-ը:
Միջոցառման ժամանակ քաղաքապետին է մոտեցել մոտ 10-12 մարդ՝ պահանջելով հեռանալ միջոցառման անցկացման վայրից: Երբ քաղաքապետը հրաժարվել է, նրան գցել են գետնին և սկսել ծեծել:
Բուտարիսին հիվանդանոց են տեղափոխել՝ գլխի, մեջքի և ոտքերի վնասվածքներով:
Սալոնիկիի քաղաքապետը Հունաստանի և Թուրքիայի մերձեցման կողմնակից է և հայտնի է իր բացահայտ հակաազգայնական դիրքորոշմամբ: