ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ արդարադատության նախարարությանը հանձնարարել է պարզել՝ եղե՞լ են արդյոք իր նախընտրական շտաբում Հետաքննությունների դաշնային բյուրոյին տեղեկություններ հաղորդողներ և արդյոք լրտեսությունն իրականացվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հաձնարարականով: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թրամփի թիմն արդարադատության նախարարությունից պահանջում է տամադրել գաղտնի փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության համար ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության գործով:
Թրամփի կարծիքով տեղեկատուի մասին ապացույցները կարող են հանգեցնել սկանդալի, որն իր մասշտաբներով կգերազանցի Ուոթերգեյթի սկանդալին, որը հանգեցրեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին: