2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը:
Մշակութային բազմազանությունը մարդկության զարգացման շարժիչ ուժն է, ոչ միայն տնտեսական աճի տեսանկյունից, այլև որպես մտավոր, զգացմունքային, բարոյական և հոգևոր կյանքի կյանքի միջոց:
Մեր ժամանակներում մշակույթին ամենատարբեր գործոններ են սպառնում. մի դեպքում՝ ազգային ինքնության չափից ավելի ուժգին պաշտպանությունը սպառնում է տարբեր փոքրամասնությունների մշակույթին, մյուս դեպքում՝ կրոնը ճնշում է գործադրում մշակույթի վրա, իսկ երրորդ դեպքում՝ գլոբալիզացիայի ազդեցության տակ գրեթե բոլոր երկրներում կորչում են լեզուները, ավանդույթները, խոցելի մշակույթները հայտնվում են ճամփեզրին կամ ամբողջությամբ անհետանում են:
Հետևաբար, մշակութային բազմազանության կտրուկ կրճատման վտանգը բավականին լուրջ է, իսկ մշակութային ժառանգության՝ ապագա սերունդների համար պահպանման խնդիրը՝ շատ կարևոր: Հենց այս բոլոր փաստերը և դրանց առկայության գիտակցումը պայմանավորեցին 2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագրի ընդունումը, որն ուղեկցվում է Գործողությունների ծրագրի 20 հիմնական ուղղություններով և որում բազմազանության, երկխոսության և զարգացման միջև փոխհարաբերությունների նոր ընկալում է առաջարկվում: