Իրանական կողմը կշարունակի հետևել միջուկային համաձայնագրին, եթե Եվրոպական միությունը փոխհատուցի այն վնասը, որը Թեհրանը կկրի ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցներից, գրում է The Wall Street Journal-ը:
Իսլամական Հանրապետության Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքերով հենց այդ պայմանով պետք է կատարվեն համաձայնագրով նախատեսվող պայմանավորվածությունները:
«Գնդակը Եվրոպայի դաշտում է», - ընդգծել է Սալեհին: