Google-ի էթիկայի կոդեքսից հայտնի Don’t be evil դրույթը անհետացել է, որը թարգմանվում է որպես «Մի եղիր զայրացած»: Այս կետը 18 տարի առաջ ավելացվել էր ընկերության ինժեներ Փոլ Բաքհայթի կողմից, հաղորդում է NEWS.am-ը:
Այսպիսով, Google-ը պաշտոնապես թույլատրել է իր աշխատակիցներին «զայրացած լինել»: Ինչպես նշվում է «Լրատվության դաշնային գործակալությունը», աշխատակիցների վարքագծի նկատմամբ այս պահանջի անհետացումը ամենայն հավանականությամբ կապված է 2015 թվականին կորպորացիայի՝ Aplhabet կազմակերպության ենթակայության տակ անցնելու հետ: Այդ ժամանակ կարգախոսը փոխարինվել էր «Արա ճիշտ քայլեր» արտահայտությամբ: